PKK-ն հայտարարել է, որ իր բոլոր ուժերը Թուրքիայից դուրս է բերում Հյուսիսային Իրաք

Լուրեր

16.02.2026 | 19:43
Հայաստանի Մ19 հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.02.2026 | 19:30
Թափուր տեղ՝ ՍԴ-ում․ Հրայր Թովմասյանն այլևս դատավոր չէ
16.02.2026 | 19:13
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
16.02.2026 | 19:00
Կաթողիկոսին կարող են ձերբակալել, եթե ՔՊ-ն հաղթի հունիսի 7-ին․ մեղադրանքի առաջադրումը կանխատեսելի էր․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:48
Հարություն Հարությունյանն ավարտեց ելույթը ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 18:43
Հայաստանից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա
16.02.2026 | 18:28
ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
16.02.2026 | 18:26
Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդից հեռացրել է Սերգեյ Իվանովին, որը 2007թ․ համարվում էր նրա հնարավոր իրավահաջորդը
16.02.2026 | 18:15
Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 18:10
ԱՄՆ-ի հետ բանակցություններին ընդառաջ՝ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում
16.02.2026 | 18:02
Ռուբեն Վարդանյանի «դատավճիռը» կհրապարակվի վաղը // Ադրբեջանից ՀՀ ներկրումը հունվարին՝ շուրջ 2,5 մլն․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 17:53
Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան
16.02.2026 | 17:49
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է
16.02.2026 | 17:37
Վաղը տեղի կունենա երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկը՝ Արեգակի օղակաձև խավարումը
16.02.2026 | 17:26
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հայտարարել է, որ բոլոր ուժերը դուրս է բերում Թուրքիայից դեպի Հյուսիսային Իրաք՝ կոչ անելով Անկարային իրավական քայլեր ձեռնարկել խաղաղության գործընթացը պաշտպանելու համար, գրում է France 24-ը։

PKK-ն մայիսին պաշտոնապես հրաժարվել էր Թուրքիայի դեմ իր զինված պայքարից՝ վերջ դնելով չորս տասնամյակ տևած բռնությանը, որը խլել է շուրջ 50,000 մարդու կյանք։

«Մենք իրականացնում ենք մեր բոլոր ուժերի դուրսբերումը Թուրքիայի սահմաններից»,- ասվում է  հայտարարության մեջ, որն ընթերցվել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում տեղի ունեցած արարողության ժամանակ։

Հրապարակվել է լուսանկար, որտեղ պատկերված են 25 մարտիկներ, այդ թվում՝ ութ կին, որոնց արդեն մեկնել են Թուրքիայից։

Միաժամանակ, Թուրքիային կոչ է արվել ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր՝ գործընթացն առաջ մղելու համար, որը սկսվել էր մեկ տարի առաջ։

«Գործընթացի համար անհրաժեշտ իրավական և քաղաքական քայլերն ու ժողովրդավարական քաղաքականությանը մասնակցելու համար անհրաժեշտ ազատության և ժողովրդավարական ինտեգրման օրենքները պետք է անհապաղ իրականացվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

«Անհրաժեշտ է ձեռնարկել նշանակալի քայլեր, իրավական կարգավորումներ ազատության հետ համատեղելի գործընթացի համար։ Մենք ցանկանում ենք օրենքներ, որոնք հատուկ են գործընթացին, այլ ոչ թե պարզապես համաներում»,- արարողության ժամանակ լրագրողներին ասել է PKK -ի ավագ զինյալ Սաբրի Օքը՝ անդրադառնալով զինված պայքարից հրաժարվողների ճակատագիրը կարգավորող օրենքներին։

Խումբը հայտարարել է, որ ցանկանում է ժողովրդավարական պայքար մղել քրդական փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար՝ համապատասխան Աբդուլլահ Օջալանի պատմական կոչին։

Թուրքիան անուղղակի բանակցություններ է սկսել PKK-ի հետ անցյալ տարեվերջին, որին աջակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ նա հուլիսին զենքի ոչնչացումը սկսելու՝ PKK-ի քայլը որակել է որպես Թուրքիայի հաղթանակ։ Անկարան նաև ստեղծել է միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողով, որն աշխատում է խաղաղության գործընթացի հիմք դնելու ուղղությամբ, որը ներառում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա մարտիկների քաղաքական ինտեգրման համար իրավական շրջանակի պատրաստումը։

48 անդամից բաղկացած խորհրդարանական հանձնաժողովին նաև հանձնարարված է որոշել PKK-ի առաջնորդ Օջալանի ճակատագիրը, որը 1999 թվականից ի վեր պահվում է Ստամբուլի մոտ գտնվող Իմրալը կղզու բանտում։ Նրա ազատ արձակումը կենտրոնական տեղ է գրավել PKK-ի պահանջների մեջ։

Վերլուծաբանները նշում են՝ քանի որ PKK-ն թուլացել է, իսկ քրդական հանրությունը՝ հյուծվել տասնամյակների բռնությունից, Թուրքիայի խաղաղության առաջարկն Օջալանին հնարավորություն է տվել երկար սպասված կերպով հրաժարվել զինված պայքարից։

Հուլիսին նրանք Հյուսիսային Իրաքի լեռներում խորհրդանշական արարողություն էին անցկացրել, որի ժամանակ ոչնչացրել էին զենքի առաջին խմբաքանակը, ինչը Թուրքիան որակել էր որպես «շրջադարձային կետ»։

Թուրքիայի երրորդ խոշորագույն կուսակցությունը՝ քրդամետ DEM-ը, կարևոր դեր է խաղացել խաղաղության գործարքում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ կուսակցության պատվիրակությունն առաջիկա օրերին կհանդիպի Էրդողանի հետ՝ նախքան Իմրալը կղզում Օջալանին տեսնելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի