Սահմանները բացելու դեպքում Թուրքիան չի կարող տնտեսապես գրավել Հայաստանը․ պատմության մեջ նման օրինակներ չկան․ Ռուբեն Ենիկոլոպով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի շատ նախազգուշացնող ազդանշան են, մտադրությունների մասին հայտարարություն, կարծում է Պոմպեու Ֆաբրա համալսարանի (Բարսելոնա) պրոֆեսոր, տնտեսագետ Ռուբեն Ենիկոլոպովը՝ Factor TV-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի դեմ ուղղակի պատժամիջոցների մասին հայտարարությունը։

Տնտեսագետի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը սկսի ակտիվորեն երկրորդային պատժամիջոցներ կիրառել, դա կարող է զգալի հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։ Ըստ նրա՝ չնայած վերջին երեք տարիներին Ռուսաստանի տնտեսական աճին, որը պայմանավորված է ռազմական ծախսերի աճով, Ռուսաստանի տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում լճացում է ապրում, և այս համատեքստում պատժամիջոցների ազդեցությունը ծանր կլինի։ Պատերազմը նաև օրինականացնում է ազգայնականության դրսևորումները Ռուսաստանում, այդ թվում՝ միգրանտների (նաև Հայաստանից) դեմ, և Ռուսաստանի իշխանությունների կողմից այս առումով ձեռնարկված սահմանափակող միջոցառումները նույնպես հանգեցնում են բացասական տնտեսական հետևանքների։

Մեկնաբանելով Հայաստանի տնտեսության իրավիճակը և աճի տեմպերի դանդաղումը՝ 2022-2024 թվականների ռեկորդային բարձրակետերից հետո, տնտեսագետը նշում է, որ կայուն, բայց դանդաղ տնտեսական աճն ավելի կարևոր է, քան բարձր, բայց կարճաժամկետ աճի տեմպերը։ Ընդ որում, անդրադառնալով Ռուսաստանից դեպի Հայաստան կապիտալի արտահոսքի ազդեցությանը, որն ազդել է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերի վրա, նա նշում է, որ անկախ որոշ ակտիվների արտահոսքից՝ ակտիվների մի մասը երկար ժամանակ կմնա Հայաստանի տնտեսությունում և կնպաստի դրա կայունությանը։

Ռուբեն Ենիկոլոպովը նշում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկարաժամկետ խաղաղությունն անհնար է, նույնիսկ եթե Ուկրաինայում հրադադար լինի։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական կարգավորման ազդեցությանը հեռանկարներին՝ Ենիկոլոպովը նշում է, որ այն դրական կլինի, քանի որ տրանսպորտային մեկուսացումը Հայաստանի տնտեսության ամենակարևոր խնդիրներից է, ինչով էլ բացատրվում են ներմուծվող բազմաթիվ ապրանքների բարձր գները։ Նա նաև նշում է՝ պատկերացումները, որ Թուրքիան տնտեսապես կգրավի Հայաստանը, անհիմն են, քանի որ նման բան պարզապես տեղի չի ունեցել համաշխարհային պատմության մեջ։

Экономист считает, что, безусловно, нельзя позволить, чтобы любая одна страна становилась монопольным инвестором в экономике Армении, но добавляет, что эта ситуация до недавнего времени была актуальна в отношениях России и Армении, что имело для Армении в том числе и негативные политические последствия. По его мнению, Армении нужно продолжать диверсификацию своей экономики также потому, что ее главный экономический партнер (Россия) сейчас находится в кризисе и это надолго.

Տնտեսագետը կարծում է, որ, անկասկած, անընդունելի է, որ ցանկացած մեկ երկիր մենաշնորհային ներդրող դառնա Հայաստանի տնտեսությունում, բայց հավելում է, որ այս իրավիճակը մինչև վերջերս արդիական էր Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, ինչը նաև բացասական քաղաքական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, նաև այն պատճառով, որ իր հիմնական տնտեսական գործընկերը (Ռուսաստանը) ներկայում ճգնաժամի մեջ է, և դա երկար կտևի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան