Ինչ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղի «սյուրռեալիստական» շրջանների ներսում՝ Ադրբեջանի կողմից գրավումից 2 տարի անց․ անդրադարձ

Լուրեր

24.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ
24.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.02.2026 | 09:31
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում
23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի մայիսին կտրեց կանաչ ժապավենը՝ Լաչինի միջազգային օդանավակայանը բացելու համար, դա իր տեսակի մեջ երրորդ օբյեկտն էր, որը բացվեց2021 թվականից ի վեր՝ էթնիկ հայերից վերագրավված շրջաններում։ Երեք օդանավակայաններն էլ գտնվում են միմյանցից 100 կիլոմետրից պակաս հեռավորության վրա և գրեթե չեն օգտագործվում Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում տեղի ունեցող զանգվածային շինարարական աշխատանքների պատճառով։ Այս մասին ասվում է RFE/RL-ի անդրադարձում։

Նշվում է, որ գրեթե ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100,000 էթնիկ հայեր, լքել են տարածքները Բաքվի կողմից սկսված մի շարք ռազմական հարձակումների հետևանքով, որոնք գագաթնակետին հասան 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի լիակատար գրավմամբ։

Հրապարակման մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն բնակեցված է եղել հիմնականում էթնիկ հայերով, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։

Բաքուն գովազդում է 1980-ականների վերջին բռնկված Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից փախած ադրբեջանցիների «մեծ վերադարձը»։

Լրատվամիջոցը գրում է, որ Ալիևի վարչակազմի կողմից վերջերս հրապարակված Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում բացվող նոր օբյեկտների մի քանի լուսանկարներ ցույց են տալիս մարդկանց փոքր խմբեր, որոնք հավաքվում են այդ իրադարձությունը նշելու համար: Այնուամենայնիվ, շրջաններից արված օդային լուսանկարներն աչքի են ընկնում, մասնավորապես, դրանցում պատկերված լանդշաֆտների մեկուսացվածությամբ:

Ադրբեջանցի տնտեսագետ Թողրուլ Վալիևն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Բաքուն պնդում է, թե 30,000-40,000 ադրբեջանցի է վերադարձել շրջաններ, սակայն նշել, որ տարածքում տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով «դժվար է գտնել կոնկրետ տվյալներ»։

Մաթեո Սիվիլլինին այն քիչ թվով արևմտյան լրագրողներից է, որը մուտք է գործել այդ տարածքներ: Իտալացի լրագրողը ռեպորտաժ է վարել Լեռնային Ղարաբաղից՝ 2024 թվականի ապրիլին COP 29 կլիմայական գագաթնաժողովից առաջ պաշտոնական այցից հետո: Սիվիլլինին ասել է, որ մամուլի շրջագայությունն անցել է մի քանի անվտանգության կետերով, որտեղ լրագրողների փաստաթղթերը «մանրակրկիտ ստուգվել» են մուտք գործելուց առաջ։

Նա մթնոլորտը նկարագրել է որպես «սյուրռեալիստական, մի փոքր հակաուտոպիա», որը հիշեցնում է հսկայական շինհրապարակ։

«Զարմանալի էր, թե իրականում որքան քիչ մարդիկ էին այնտեղ ապրում»,- ասել է նա։

Սիվիլլինին նշել է, որ ինքը տեսել է «ճանապարհին միայն մի քանի այլ մեքենաներ»՝ հավելելով, որ «կար հստակ անհամապատասխանություն կառուցվող շենքերի մասշտաբների և տեղական ակնհայտ կարիքների միջև»։

Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից փախած ադրբեջանցիներին առաջարկվել է պետության կողմից վճարվող բնակարան, եթե նրանք մշտապես տեղափոխվեն այդ տարածքներ: Շատերը որպես վերադարձի հիմնական խոչընդոտ նշել են տարածաշրջանում աշխատանքային հնարավորությունների բացակայությունը:

«Ես չէի մտածի վերադառնալու մասին, քանի որ իմ աշխատանքը Բաքվում է»,- ասել է Լաչինի շրջանի նախկին բնակիչներից մեկը։

Այլ տեղահանված գյուղական բնակավայրերի ադրբեջանցիներ ասում են, որ իրենց գյուղերն անճանաչելի են դարձել Դուբայի նման շինարարական աշխատանքների պատճառով։

Խոջալու (Իվանյան) գյուղի նախկին բնակիչներից մեկն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է, որ իշխանությունները կառուցում են «գեղեցիկ օբյեկտներ, բայց իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մեկ հավ պահել»։

«Մենք չենք ապրել Մոսկվայում, մենք ապրել ենք [գյուղում]»,- ասել է նա։

Կանխատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում վերակառուցման և վերաբնակեցման համար, ընդհանուր առմամբ, կծախսվի մոտավորապես 19,5 միլիարդ դոլար։

Տնտեսագետ Վալիևը կարծում է, որ լայնածավալ շինարարությունը մասամբ նավթադոլարների հոսքից պետական ​​գանձարան «ռեսուրսները վերաբաշխելու» միջոց է։

«Նախկինում Բաքուն էր [վերականգնվում], իսկ հիմա՝ Ղարաբաղը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի