Հնդկական ընկերությունները սկսել են վերանայել ՌԴ-ից նավթի մատակարարման պայմանագրերը՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հնդկական ընկերությունները սկսել են վերանայել Ռուսաստանից նավթի մատակարարման պայմանագրերը՝ բացառելու «Ռոսնեֆտ»-ից և «Լուկօյլ»-ից գնումները՝ նրանց դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո։ Այս մասին հաղորդում է Reuters՝ հղում անելով աղբյուրին, գրում է The Insider-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պետական ​​Indian Oil Corp, Bharat Petroleum Corp, Hindustan Petroleum Corp և Mangalore Refinery and Petrochemicals-ը սկսել են Ռուսաստանի հետ պայմանագրերը վերանայել։

ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ բոլոր ընկերությունները պետք է դադարեցնեն ցանկացած գործարքները ռուս նավթ արտադրողների հետ մինչև նոյեմբերի 21-ը: Հնդկական ընկերությունները ստուգում են այդ ամսաթվից հետո ժամանելու համար նախատեսված ռուսական նավթի առաքման փաստաթղթերը՝ համոզվելու համար, որ այն ուղղակիորեն չի գալիս «Ռոսնեֆտ»-ից կամ «Լուկօյլ»-ից։

Միաժամանակ, ըստ ոլորտում աղբյուրների, հնդկական պետական ​​​​նավթավերամշակման գործարանները հազվադեպ են նավթ գնում անմիջապես «Ռոսնեֆտ»-ից կամ «Լուկօյլ»-ից։ Նրանք սովորաբար գնումներ են կատարում միջնորդների միջոցով։

Մինչև վերջերս Հնդկաստանը ռուսական նավթի երկրորդ խոշորագույն գնորդն էր Չինաստանից հետո, սակայն սկսեց կրճատել գնումները Միացյալ Նահանգների ճնշման տակ: Հնդկաստանի Nayara նավթավերամշակման գործարանը, որը կապված է «Ռոսնեֆտ»-ի հետ, հայտնվել էր  Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր  գործադիր հրամանագիր, որով հնդկական ապրանքների վրա լրացուցիչ 25% մաքսատուրք էր սահմանվում՝ Հնդկաստանին ստիպելու դադարեցնել Ռուսաստանից նավթ գնելը: Հոկտեմբերին ամերիկացի առաջնորդը կրկին սպառնացել էր  Նյու Դելիին լ «մեծ» մաքսատուրքերի պահպանմամբ, եթե Հնդկաստանը չդադարի Ռուսաստանից էներգակիրներ գնել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի