ՀՀ-ի և Մարոկկոյի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Քաղաքականություն
22.10.2025 | 19:29
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ թե՛ բազմակողմ հարթակներում փոխգործակցության, թե՛ երկկողմ փոխայցելությունների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: