Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատրաստ է. Ալի Ասադով
Քաղաքականություն
22.10.2025 | 11:56
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է. մնացել են վերջին նրբությունները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումում ունեցած ելույթում։
Նա նշել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն աշխատանքներն այս ուղղությամբ։
«Երբ ժամանակը գա, այն կստորագրվի»,- հավելել է Ասադովը։
Հավելենք, որ Ադրբեջանի վարչապետն իր ելույթում նաև հայտարարել էր, թե վերացնելով դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները՝ Բաքուն նպաստել է վստահության վերականգնմանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի