Կարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը․ հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ, ըստ Արամ քահանա Ասատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջորդին է: Ապա այդ վերաբերմունքն իր նկատմամբ խորացել է այն բանից հետո, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այլ կանանց հետ վանք է գնացել, ու ինքն էլ տիկնանց խմբին պատմել է Հովհաննավանքի պատմությունը: Բանը հասել է նրան, որ քահանան Վեհափառի մոտ է հրավիրվել:

Նշենք նաև, որ հոգևոր հովիվը Հանրային ՀԸ եթերում պնդել էր, որ ինքը մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ իր կամքով: «Հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին: Եթե չգնայի, խնդիրներ կլինեին, պետք է բացատրեի` ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական հայացքներ ունեմ, եթե չեմ գնում: Այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր,- ասել էր Տեր Արամ քահանա Ասատրյանը: Նրա այս հայտարարության հիման վրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հաղորդում էր ներկայացրել ՔԿ և նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի տասնյակ հոգևորականների բնակարաններում, առգրավել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ իրեր: Հոգևորականները բերման էին ենթարկվել, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել էր երկու ամսով: