Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկման

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը խորագրով» կլոր սեղան քննարկմանը. հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացուցիչներ Ազգային ժողովից և հայաստանյան տարբեր կազմակերպություններից:

Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերից հետո ստեղծված իրադրությանը:

«Կարծում եմ՝ այս քննարկման թեման ամենաքննարկվողներից մեկն է, որը Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկն» է։ Այդ շրջանակներում մենք կարիք ունենք լրջագույն վերլուծությունների՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք «Խաղաղության խաչմերուկ» գաղափարն իրականություն դարձնել։ Այդ գաղափարը երկու տարի առաջ ներկայացվեց ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային հանրությանը։ Նախնական շրջանում բավական թերհավատություն կար՝ թե ինչ է այն իրենից ներկայացնում և որքանով կարող է դառնալ իրականություն։ Քննադատությունների պակաս չի եղել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ գաղափարը կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության և տնտեսական փոխկապակցվածության կարևոր խթան»,- նշել է նախագահը՝ հավելելով, որ քննարկումից ակնկալում է լսել կոնկրետ և գործնական առաջարկներ:

Նախագահն իր խոսքում շեշտել է, որ առկա նոր իրականության մեջ անհրաժեշտ է համատեղել պետական և գիտական տարբեր կառույցների ներուժը մեր երկրում և նրա շուրջ ստեղծված իրադրությանը համարժեք գնահատականներ ձևակերպելու և զարգացման ուղղությունները հստակեցնելու համար: