Պուտինն ու Օրբանը քննարկել են Բուդապեշտում Թրամփի հետ կայանալիք հնարավոր հանդիպումը

Լուրեր

06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի բովանդակության մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության համաձայն՝ Պուտինը նշել է, որ «ամերիկյան ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում ենթադրվում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համատեքստում՝ նկատի ունենալով և հեռանկարում Հունգարիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան հանդիպումները բարձր մակարդակով»։

Հունգարիայի վարչապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ապահովել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողով կազմակերպելու պայմանները։

«Հունգարական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետի հետ։ Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել նպաստել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք ռուսական ինքնաթիռների՝ ԵՄ երկրների վրայով թռիչքների եվրոպական սահմանափակումները խնդիր կառաջացնեն Պուտինի՝ Հունգարիա թռիչքի համար. Պուտինի հնարավոր երթուղիներից ոչ մեկը չի խուսափի ԵՄ օդային տարածքով անցնելուց: Ուրբաթ ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ իր երկիրը կնպաստի բանակցությունների համար Ռուսաստանի առաջնորդի թռիչքին։

«Ոչ մեկի հետ որևէ խորհրդակցության կարիք չկա. մենք ինքնիշխան երկիր ենք: Մենք նրան հարգանքով կընդունենք և կապահովենք բոլոր պայմանները՝ Ամերիկայի նախագահի հետ բանակցությունների համար»,- ասել է նա։

Մեկ այլ հարց է Պուտինի կալանավորման օրդերը, որը 2023 թվականին տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից: Սակայն Հունգարիան արդեն հայտարարել է ՄՔԴ-ից դուրս գալու մտադրության մասին, երբ երկիր էր այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի հետ կապված նույնպես ՄՔԴ-ի օրդեր կա։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել։ Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել էր, որ երկրները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն հաջորդ շաբաթ, որին կհաջորդի Բուդապեշտում առաջնորդների հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի