ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ ուսումնական ստորաբաժանմանը
Քաղաքականություն
16.10.2025 | 17:32
Ռուսաստանը երկու բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանման տարածքին։ Այս մասին հայտնել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարվածի ճշգրիտ վայրը չի նշվել, սակայն հայտարարության մեջ ասվում է, որ այն ուղղված է եղել երկրի «թիկունքային և համեմատաբար հանգիստ հատվածին»։
Ուկրաինացի զինվորական պաշտոնյաները խոստովանել են, որ չնայած ձեռնարկված անվտանգության միջոցառումներին (զգուշացումներ և թաքստոցներ)՝ կորուստներից լիովին խուսափել չի հաջողվել։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, կան տուժածներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի