Որևէ տեղ գրված չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են․ Փաշինյան

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրեին իրավապահների կողմից Արագածոտնի թեմում իրականացվող գործողություններին, հոգևորականների կալանավորումներին։

Վարչապետը նշել է՝ իր կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։

«Հայ առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել և հեռացել։ Դրանից հետո եկեղեցին չի փլուզվել։ Նախկինում անգամ դեպքեր են եղել, երբ եպիսկոպոսն է պատասխանատվության ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»,-նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում եկեղեցու հետ տեղի ունեցող գործընթացները կապված չեն ո՛չ խաղաղության գործընթացի, ո՛չ էլ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների հետ։

Factor.am-ի հարցին ի պատասխան վարչապետն ասել է՝ եկեղեցու գործունեության վերաբերյալ քննադատորեն խոսել է դեռևս 1995 թվականից։ Նա բացառել է, որ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ կարող են դուրս լինել իրավական շրջանակից։

«Ասում եք, որ ես իրավապահ համակարգին, ԱԱԾ-ին հրահանգներ տալու լիազորություն ունեմ, ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ։ Բացի այդ, չեմ կարծում, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրանահանգներ իրականացնել։ Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ո՞վ է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատուն։ Նման բան պարզապես չկա։ Հայաստանում նաև մի այսպիսի երևույթ կա․ կարող է պարզվել, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է։ Դառնում ես ընդդիմադիր, իմանալով, որ դու օրենքի հետ բազմաթիվ պրոբլեմներ ունես։ Բան չլինի՝ շատ լավ, իսկ եթե այդ ամենը բացահայտվի՝ ընդդիմադիր գործունեությունը լավագույն ձևն է։

Այդպիսի մի անձ կար, որ պաշտոնյա էր մեր ստեղծած կազմակերպությունում, հենց հայտնվեց հետախուզման մեջ, պարզվեց՝ ամբողջ կյանքը ընդդիմադիր է եղել, սկսեց ուրիշ ձևով խոսել իմ մասին»,- ասել է փաշինյանը՝ հավելելով, երեկ լուրերից է տեղեկացել, որ հանցագործության մասին հաղորդում է եղել, որին արձագանքել են իրավապահները։