Նժդեհ Իսկանդարյանը կոչով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և արցախցի գործարարներին 

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

«Ստեղծել ենք «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Նժդեհ Իսկանդարյանը։

Հիշեցնենք՝  Նժդեհ Իսկանդարյանը 2025 թվականի մայիսի 20-ին Արցախի պետական նախարար է նշանակվել հայաթափումից 2 տարի անց՝ Երևանում,  Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով։ Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է օգնել տեղահանված արցախցիներին, զոհվածների և պայթյունից տուժած ընտանիքներին, քանի որ, ըստ Իսկանդարանի, արցախցիների խնդիրներն օրհասական են, իսկ Հայաստանի կառավարության կողմից բավարար աջակցություն չկա։ Իսկանդարյանը հիշեցրեց, որ  Կառավարությունը իրենց լուծումներ էր խոստացել, բայց մինչև օրս լուծված չեն  սոցիալական հարցերը։

«Մեկ ամիս մնացինք Ազատության հրապարկում՝ շատ լավ հասկանալով, որ իշխանություններից մեծ սպասելիքներ չունենք։ Նրանց համար Ղարաբաղյան հակամարտությունը փակ է, արցախցիների վերադարձի հարցը փակ է և ամեն ինչ անելու են, որ արցախցիներն արտագաղթեն, քանի որ, եթե մնան, վերադարձի հարցը լինելու է օրակարգում։ Հուլիսի 1-ից 40+10 աջակցության ծրագիրը դարձել է 30 000 դրամ, որը գործելու է մինչև տարեվերջ։ Կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Կան անձինք, որոնցից խաբեությամբ գումարներ են հափշտակել, բայց բնակարան չեն տրամադրել։ Ահազանգում ենք, բարձրաձայնում ենք, բայց խնդիրը Կառավարության կողմից բավարար ուշադրության չի արժանանում»,- նշեց Իսկանդարյանը։

Բացի այս, նա տեղեկացրեց, որ բնակարանային ծրագրի հետ կապված մի քանի հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, խոստացել են փոփոխություններ անել բնակարանային ծրագրում, սակայն, այդ հարցն այդպես էլ մնացել է բանակցությունների սեղանին։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց՝ ինչ հրապարակվել է Արցախի պետնախարար նշանակվելու հրամանագիրը, իշխանության ներկայացուցիչներն իր զանգերին չեն պատասխանում և հետը չեն հանդիպում, ասուլիսին ներկա լրագրողներին էլ խնդրեց կառավարության որևէ ներկայացուցչի տեսնելու դեպքում մի քանի հարց փոխանցել։

«Եթե առիթ ունենաք տեսնելու կառավարության ներկայացուցիչներին՝ հարցրեք, թե երեք հոգանոց  ընտանիքի համար այդ  բնակարանային ծրագրով որտե՞ղ  կարող են տուն ձեռքբերել։ Տեսեք՝ պատասխան ունե՞ն, հնարավո՞ր է արդյոք 3 միլիոնով, կամ 12-ով Երևանից դուրս բնակարան ձեռքբերել»,- նկատեց նա։

Իսկանդարյանը կոչ արեց նրանց, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատար կանգնել իրենց։

«Կոչով դիմում եմ  Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Վստահ եմ՝ նրանք ունեն այն կապերը, որոնք կարող են նպաստել՝ թեթևացնելու արցախցիների խնդիրները։ Դիմում եմ հայ բարերարներին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Արցախի այն գործարարներին, ովքեր բիզնեսներ են ունեցել, կանգնել արցախցիների կողքին։ Ժամանակն է, որպեսզի արցախցի գործարարները կանգնեն արցախցիների կողքին»,- եզրափակեց նա։

 

Մանյա Պողոսյան