Իսրայելը չի մասնակցի Եգիպտոսի խաղաղության գագաթնաժողովին. Նեթանյահուի խոսնակ Շոշ Բեդրոսյան

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Իսրայելը ներկայացուցիչ չի ուղարկի Գազայի խաղաղության գագաթնաժողովին։ Այն երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, եգիպտական Շարմ էլ Շեյխում հյուրընկալելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, գրում է AFP-ն։

«Ոչ մի իսրայելցի պաշտոնյա չի մասնակցի»,- AFP-ին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի խոսնակ Շոշ Բեդրոսյանը։

Հավելենք, որ խաղաղության գագաթնաժողովին կմասնակցեն 20 երկրների ղեկավարներ, այդ թվում`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս։ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է՝ Հայաստանի վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի