Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Եգիպտոս է մեկնում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը ԱՄՆ-ն և Եգիպտոսը նախատեսում են անցկացնել գագաթնաժողով Շարմ էլ Շեյխում, որտեղ նախատեսվում է հանդիսավոր կերպով ստորագրել հրադադարի համաձայնագիրը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 20 երկրների ղեկավարներ։ Գերմանիան կներկայացնի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, իսկ Եվրամիությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Մասնակցությունը հաստատել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը։  Եգիպտոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմը Գազայի հատվածում ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, ուրբաթ օրը։ Ըստ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի՝ պատանդների և կալանավորների փոխանակումից հետո պետք է սկսվի բանակցությունների նոր փուլ՝ ուղղված պաղեստինա-իսրայելական երկարամյա հակամարտության վերջնական կարգավորմանը։