«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն բանակցում է Բաքվում «Ռուսական տան» գործունեության վերսկսման հարցով

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն  կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ՝ Բաքվում «Ռուսական տան» գործունեության աշխատանքի վերականգնման հարցով կոնսենսուս գտնելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ՝ ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնի գործունեությունը վերսկսելու համար ճիշտ կոնսենսուսի որոնման վերաբերյալ»,- ասել է Շևցովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի ամբողջ ընթացքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Ռուսաստանի դեսպանատան և ԱԳՆ-ի հետ միասին, «չի դադարել գործակցել ադրբեջանական կողմի հետ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կենտրոնի աշխատանքի վերականգնման թեմայով»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, փակել են Բաքվի Ռուսական տունը։ 2025 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին նոտա էր ուղարկել Ռուսական տան գործունեության դադարեցման մասին։

Դուշանբեում ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիման ֆոնին այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ «Sputnik Ադրբեջանի» տնօրենն ազատ է արձակվել կալանքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի