Իսրայելը հայտարարել է հրադադարի ուժի մեջ մտնելու մասին․ Գազայի հազարավոր բնակիչներ վերադառնում են իրենց տները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 10:49
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
Բոլորը

Իսրայելական ուժերը հայտարարել են հրադադարի մասին և նահանջել Գազայի հատվածի որոշ դիրքերից։ Միաժամանակ, հազարավոր տեղահանված պաղեստինցիներ սկսել են վերադառնալ իրենց տները, իսկ հոկտեմբերի 7-ին պատանդ վերցվածների ընտանիքները սպասում են նորությունների, գրում է Le Monde-ը։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր զորքերը դադարեցրել են կրակը կեսօրին՝ «հրադադարի համաձայնագրի և պատանդների վերադարձի նախապատրաստման նպատակով»։

Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ իսրայելական զորքերը և զրահատեխնիկան նահանջում են Գազա քաղաքի և Խան Յունիսի առաջնային դիրքերից, իսկ տեղահանված պաղեստինցիներն AFP-ին ասել են, որ հույս ունեն վերադառնալ տուն: Լրատվամիջոցը նշում է, որ հազարավոր քաղաքացիական անձանց կարելի է տեսնել Գազայի ափամերձ գոտու երթուղով քայլելիս։

Գազայի կառավարությունը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակը, իսկ զինվորականները հաստատել են, որ «գտնվում են Գազայի հատվածում օպերատիվ դիրքերի ճշգրտման գործընթացում»։

Մինչև հրադադարի հայտարարումը որոշ հատվածներում մարտերը շարունակվել են: AFP-ի լրագրողը, որն Իսրայելից նկարահանում է Գազան, հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հյուսիսային Գազայի վրայով բարձրացել են ծխի և փոշու մեծ ամպեր: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ ստուգում են նոր հարվածների մասին հաղորդագրությունները:

Գազայի քաղաքացիական պաշտպանության պաշտոնյա Մոհամմեդ ալ-Մուղայիրը հայտնել է, որ իսրայելական կրակի հետևանքով զոհվել է մունիցիպալ աշխատող:

Իսրայելն ավելի վաղ  հայտարարել էր, որ այս շաբաթ Եգիպտոսում կայացած բանակցություններում բոլոր կողմերը ստորագրել են հրադադարի համաձայնագրի առաջին փուլը՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի գերիների՝ ողջերի և մահացածների վերադարձը «կհանգեցնի այս պատերազմի ավարտին»։

Համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցյալ ամիս հայտարարված 20 կետանոց խաղաղության ծրագրից հետո․ նա կիրակի պատրաստվում է մեկնել Մերձավոր Արևելք: Եգիպտոսը նախատեսում է միջոցառում՝ նշելու համաձայնագրի կնքումը, մինչդեռ ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման ժամանակ վերցված 47 պատանդների ընտանիքները սպասում են իրենց սիրելիների վերադարձին։

Շատ հարցեր, սակայն, մնում են չլուծված, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Թրամփի գլխավորությամբ Գազայի հատվածում առաջարկվող անցումային կառավարության ստեղծումը։ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանն ասել է, որ պաղեստինյան իսլամիստական ​​շարժումը մերժում է այդ գաղափարը։

Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կլուծվի խաղաղության ծրագրի երկրորդ փուլում։

«Զինաթափում կլինի»,- լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ իսրայելական զորքերը նույնպես «կհեռանան»։

«Իսրայելական ուժերը դուրս են եկել Գազա քաղաքի մի քանի շրջաններից»,- ասել է Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ իսրայելական զորքերը դուրս են գալիս Գազա քաղաքի Թել ալ-Հավա և Ալ-Շատի ճամբարներից, որոնք վերջին շաբաթներին ենթարկվել են Իսրայելի կողմից ինտենսիվ օդային և ցամաքային հարձակումների, ինչպես նաև հարավային Խան Յունիս քաղաքի որոշ հատվածներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի