Փաշինյանն ու Պուտինը հակադարձում են իրար․Պապոյանը պնդում է՝ ՀՀ վարչապետը «բացարձակ ճիշտ է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱՊՀ գագաթնաժողովում քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։

Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովում նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացում է շուկաներ երկրների համար և ապահովում տնտեսական օգուտներ։ Ռուսաստանի առաջնորդը որպես օրինակ բերել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալների աճը՝ Փաշինյանից հետաքրքրվելով առևտրաշրջանառության թվերով։

«Այս տարի այն արդեն 4 միլիարդի (դոլար) է հասել»,- ասել է Փաշինյանը։ Ի պատասխան Պուտինը պնդել է, որ վարչապետը սխալվում է, թիվն ավելի մեծ է․ «Ո՛չ, ավելին»։ Միմյանց հակասել են նաև անցյալ տարվա ցուցանիշների մսին երկրների ղեկավարների հրապարակած տեղեկությունները։ «Անցյալ տարի մոտ 9 միլիարդ (դոլար) էր»,- ասել է Փաշինյանը։

«Ավելին, անցյալ տարի էլ այն ավելի շատ էր, այս տարի էլ այն ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է»,- արձագանքել է Պուտինը Հայաստանի վարչապետին։ Նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել։

Ավելի ուշ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու կից լուսանկար հրապարակել․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»։

 

Նշենք, որ ըստ ՀՀ ՎԿ-ի՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար, որից շուրջ 3.5 միլիարդը՝ ԵԱՏՄ, 88.4 միլիոնը՝ ԱՊՀ մյուս երկրների, 1.1 միլիարդը՝ ԵՄ և մոտավորապես 4.8 միլիարդը այլ պետությունների հետ: Հատկանշական է, որ դիտարկվող ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը կրճատվել է 53.7 տոկոսով, մինչդեռ ԱՊՀ մյուս պետությունների հետ՝ ավելացել է 20.4, իսկ ԵՄ երկրների՝ 9.5 տոկոսով: Այլ երկրների հետ առևտրի ծավալը կրճատվել է 44.6 տոկոսով:

Եվգենյա Համբարձումյան