Քաղաքագետները՝ վարչապետի երկրորդ ընտրության ժամանակ դավադրության հնարավորության մասին

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ վարչապետի ընտրության առաջին փուլը, որի ընթացքում առաջադրված միակ թեկնածուն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց:

Եթե նույն պատկերն արձանագրվի մեկ շաբաթ հետո, ապա ինչպես Սահմանադրությունն է սահմանում, վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե առաջին փուլում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները, ապա երկրորդ փուլում դա կարող են անել պատգամավորների թվի առնվազն մեկ երրորդը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ԱԺ պատգմավորները նման քայլի գնան՝ առանց խմբակցությունների հետ համաձայնեցնելու. «Բացառում եմ: Այդ բոլոր պատգամավորներն այնքան թաթախված են տարբեր կոռուպցիոն գործարքներում, որ նրանցից յուրաքանչյուրը պրոբլեմ կունենա: Եվ ընդհանուր առմամբ այսպիսի հասարակական մթնոլորտում, երբ բացի Նիկոլ Փաշինյանից որևէ այլ մեկը չունի հանրային լուրջ աջակցություն, չի կարող ուղղակի առաջադրել վարչապետի թեկնածու»:

Ըստ Սաֆարյանի՝ համակարգն ամբողջությամբ դելեգիտիմացված է, ուստի որևէ պատգամավոր «խելքը հացի հետ չի կերել», որպեսզի այդ քայլին գնա, այն էլ՝ այնպիսի պատգամավորներ, որոնք ուղղակի ամենատարբեր կոռուպցիոն սխեմաներով կարող են անցնել:

«Ի վերջո, վարչապետի ակնարկը պատգամավորներից մեկի մասով, կարծում եմ՝ լուրջ ազդանշան է բոլորի համար: Նրանցից յուրաքանչյուրին հնարավոր է որևէ քրեական գործով ներգրավել: Ես վստահ եմ, նրանցից որևէ մեկը ռիսկի չի գնա»,- շարունակեց Ստյոպա Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առանց ցնցումների շաբաթ է սպասվում:

Գրեթե նույն կարծիքին է նաև քաղաքագետ Լևոն Շիրինյանը, որը նաև նման հեռանկարը բացառում է՝ ժողովրդի գործոնը նկատի ունենալով. «Եթե ժողովրդի գործոնը չլիներ, կանեին: Բայց կա ժողովրդի հզոր գործոնն իրենց գիտակցության մեջ , դա իրենց սպանում է: Իրենք հասկանում են, որ ժողովուրդը սուվերեն է, և ժողովրդի կամքից այն կողմ ոչինչ չկա՝ ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրենք»:

Բացի այդ, քաղաքագետը շեշտեց, որ այդ պատգամավորներին կկաշկանդի նաև նրանց ունեցվածքը: «Պարզ է, որ այդ պատգամավորների մեծ մասը ստրուկ են և իրենց ունեցվածքի տերը, ուստի նրանցից գրեթե յուրաքանչյուրին կարելի է մեղադրանք ներկայացնել: Ստրուկը ապստամբել չի կարող, կարող են ընդամենը ցուցադրական քայլեր անել: Նրանք մեծ խանութներ ունեն, մեծ փողեր, հարկեր չեն վճարել, հարստացել են թալանով, սպանություններով և այլն: Բացի դրանից, նրանք կողոպտելով քանդել են ազգային անվտանգության հիմքերը»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը՝ պնդելով, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլում անակնկալներ չեն սպասվում:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, որպեսզի այդ ճանապարհով հասնի գործող Ազգային ժողովի արձակմանը և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Շողիկ Գալստյան