Վառվում է Նուբարաշենի աղբավայրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Վաղ առավոտից թանձր ծուխը տարածվում է մայրաքաղաքի վրա․ ինչ ծավալներ է հրդեհն ընդգրկում՝ այս պահի դրությամբ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։

Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին փոխանցեցին, որ հրդեհի հիմնական օջախն արդեն մարվել է։ Հաղորդվում է, որ կեսգիշերից աղբավայրի տարածք բեռնատարներով հող է տեղափոխվել՝ տարածքը ծածկելու համար։

Հիշեցնենք, որ աղբավայրում օգոստոսի 8-ի ուշ երեկոյան կրկին հրդեհ էր բռնկվել։ Այն ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհի մակերեսը կազմել է մոտ հինգ հեկտար։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, որ շուրջ 75 տարի գործող այս աղբավայրի խնդիրը լուծման կարիք ունի։ Ըստ Արեյանի՝ ճանապարհը մեկն է՝ պետություն, համայնք, մասնավոր համագործակցությամբ աղբի վերամշակման գործարանի ստեղծում։

Համայնքային իշխանությունը բազմիցս խոստացել էր կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Սակայն աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթը հայտարարվել է ընդամենը ութ ամիս առաջ։ Կառույցից տեղեկացնում են՝ դեռ արդյունքներ հրապարակել չեն կարող, սպասում են կազմակերպությունների, որոնք պատրաստ կլինեն իրականացնել այդ ներդրումային ծրագիրը մայրաքաղաքում։ 

 

Անի Թամրազյան

 

Մանրամասները՝ տեսանյութում։