«Մի ճլոտի է տվել». Թալինի համայնքապետի արտահայտությունը ԿԿՀ-ն որպես խախտում է գնահատել

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է որոշում, ըստ որի՝ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը վարքագծի կանոնի խախտում է թույլ տվել։ Խախտումը վերաբերում է «Փոխքաղաքապետը մի ճլոտի է տվել քաղաքացուն իր վարքի համար» վերնագրով հրապարակման մեջ Սափեյանի արտահայտություններից մեկին։

Լրատվամիջոցի հետ զրույցում քաղաքապետը նշել էր, որ տեղյակ է իր տեղակալի կողմից քաղաքացու նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ։ Սափեյանը պարզաբանում է ներկայացրել հանձնաժողովին, նշել է, թե մեկնաբանություն  տալու պահին դեպքի մանրամասներին ծանոթ չի եղել․ «․․․Ես այնպես էի հասկացել, որ քաղաքացու ոչ ադեկվատ և լկտի պահվածքի համար Գուրգեն Թադևոսյանը մի ապտակ է տվել նրան և երբ լրատվամիջոցից ինձ հետ կապ են հաստատել, դեռևս միջադեպի մանրամասներից տեղյակ չէի։ Հետագայում, երբ Թադևոսյանը և ներկաները առարկայական ինձ ներկայացրեցին դեպքի մանրամասները, իմացա, որ իրականում փոխքաղաքապետը նշված միջադեպի ընթացքում որևէ մեկին չի հարվածել»։

Սափեյանը նշել է նաև, որ իր արտահայտությունը չի կարող մեկնաբանվել, որպես անօրինական գործողության արդարացման կամ խրախուսման փորձ, քանի որ հայտնել է իրեն այդ պահին հայտնի տեղեկությունը։ Ասել է՝ խիստ քննադատության է արժանացնում համայնքապետարանի ցանկացած աշխատակցի, որը խախտում է վարքագծի կանոնները, անգամ անհարգալից վերաբերմունքն անհետևանք չի մնում։

ԿԿՀ-ն նշել է, թե Սափեյանը չի դրսևորել բավարար զգուշավորություն և չի կառուցել իր խոսքն այնպես, որպեսզի խուսափի այն հնարավորությունից, որ իր խոսքը ողջամտորեն կարող է ընկալվել որպես բռնության նկատմամբ հանդուրժողականության դրսևորում։ Հանձնաժողովը որոշել է, որ Սափեյանը վարքագծի կանոնների խախտում է թույլ տվել։

Ինչպես և պահանջում է օրենսդրությունը, Սափեյանը ԿԿՀ-ի որոշումից հետո պարզաբանում է ներկայացրել․ «․․․Չեմ փորձել արդարացնել Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Գուրգեն Թադևոսյանի վարքագիծը կամ խրախուսել նրա թույլ տված հակաօրինական որևէ գործողություն, այլ լրագրողի հարցին պատասխանել եմ առօրյա խոսակցականով , այն է՝ «մեկ ճլոտի է տվել», այսինքն ապտակել է, նշված քաղաքացու կողմից Արագածավան բնակավայրում հանրապետության ղեկավարության մասնակցությամբ իրականացվելիք միջոցառումներին նախապատրաստական աշխատանքների ընթացքում անթույլատրելի լկտի պահվածք ցուցաբերելու համար։

Պնդում եմ, որ Գուրգեն Թադևոսյանին արդարացնելու, նրա կատարածի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու նպատակ չեմ ունեցել:

Ընդունում եմ, որ իմ խոսքում պետք է դրսևորեի զգուշավորություն, որ անկախ դիտավորությունից այն չընկալվեր որպես հակաօրինական վարքագծի խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն»։

Եվգենյա Համբարձումյան