Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները հանդիպել են

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայում կայացած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը շեշտել է, որ տարածաշրջանային հարցերում ցուցաբերված սերտ համագործակցությունը, որտեղ հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրում բոլոր ոլորտներում, օրինակելի է։

«Վերջին զարգացումները խոստումնալից են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, տրանսպորտի և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջանի մեկնարկի համար։ Այս համատեքստում, այսօրվա հանդիպման ժամանակ մենք խորհրդակցություններ անցկացրինք մեր երկկողմ և եռակողմ համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառյալ՝ պաշտպանությունը, ռազմական և անվտանգության ոլորտները, մեր տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատելու նպատակով։ Մենք գոհունակությամբ հաստատեցինք, որ այս բոլոր հարցերի շուրջ ունենք ընդհանուր պատկերացում»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Նա շեշտել է, որ որպես Կովկասի երեք կարևոր երկրներ՝ կշարունակեն աշխատել մեծ վճռականությամբ և համերաշխությամբ՝ տարածաշրջանային կայունության, երկարատև անվտանգության և խաղաղության համար։

«Թուրքիան տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար ռազմավարական առաջնահերթություն է համարում Կովկասի զարգացումը խաղաղ և ընդհանուր շահերի հիման վրա։ Կցանկանայի նաև ընդգծել մեր հարևանների՝ Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը մեր ամուր աջակցությունը»,- նշել է Գյուլերը։

Հանդիպման արդյունքում երեք երկրների պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է համատեղ փոխըմբռնման հուշագիր։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Յաշար Գյուլերը առանձին հանդիպումներ էր անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի