Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Անկարայում անցկացվում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների  մակարդակով եռակողմ  հանդիպումը: Թուրքիայի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունելու է  Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովին և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին:

Մինչ այդ, Յաշար Գյուլերը նախ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Պաշտպանության նախարարներն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդլայնումը երկու պետությունների ղեկավարների համար հիմնական ուշադրության կենտրոնում է։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման և այլ թեմաներ։

Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ Հասանովից հետո Յաշար Գյուլերը երկկողմ հանդիպում է անցկացրել Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի