Կրեմլը լավատեսորեն է տրամադրված այսօր կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման հարցում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման հարցում, հույս կա, որ նախագահները կկարողանան քննարկել հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ խոսում ենք Պուտինի Տաջիստան պետական ​​այցից։ Մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ։ Առանձին, իհարկե, խոսքը ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու նախագահները կհանդիպեն այսօր։ Մենք կտեսնենք այս հանդիպման արդյունքները։ Այս դեպքում մենք լավատես ենք։ Հուսով ենք, որ նախագահները կքննարկեն մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և կանդրադառնան այն խնդրահարույց պահերին, որոնք կան»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Պուտինի և Ալիևի միջև հոկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցը «լավ, դրական, կառուցողական» է եղել, և որ այդ զրույցի ընթացքում է նաև պայմանավորվածություն ձեռք բերվել առաջիկա հանդիպման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Պեսկովը նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա Դուշանբեում, ուր Ռուսաստանի նախագահը ժամանել է պետական ​​այցով՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի