Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունների վերջին ամիսների լարվածության ֆոնին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել  շնորհավորանքների համար։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։  Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթից առաջ միմյանց ողջունել էին, սակայն բովանդակալից շփում չէր եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի