Թուրքիայում շուրջ 2 տասնյակ հայտնիների են ձերբակալել, այդ թվում՝ երգչուհի Հադիսեին

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի հետաքննություն են սկսել 19 հայտնիների, այդ թվում՝ երգչուհիներ Հադիսե Աչիկգյոզի և Իրեմ Դերիջիի, դերասանուհիներ Դեմեթ Եվգարի և Բերրակ Թուզունաթաջի, ինչպես նաև սոցցանցերից հայտնի Դույգու Օզասլանի և Դերին Թալուի դեմ թմրանյութերի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ հետաքննությունը վերաբերում է թուրքական քրեական օրենսդրությամբ նախատեսված «թմրամիջոցների կամ խթանիչների օգտագործման» հանցանքին: Պաշտոնյաները պարզաբանել են, որ հետաքննությունը չի ներառում կալանքի որոշումներ, այլ պահանջում է անձանցից ցուցմունքներ տալ և արյան անալիզ հանձնել:

Թուրքական աղբյուրների համաձայն՝ գործողությունն իրականացրել է Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի վարչությունը, որը  ձերբակալված հայտնիների և հասարակական գործիչների մեծ խմբի ուղեկցել է բժշկական կենտրոններ՝ արյան հանձնման համար, որից հետո նրանք հանձնվել են ժանդարմերիային՝ հարցաքննության համար։

Դատախազությունը նշել է, որ հետաքննությունը սահմանափակվում է թմրանյութերի օգտագործման մասին մեղադրանքների ստուգմամբ և այս փուլում չի տարածվում  կալանքի  կամ մեղադրանքների առաջադրման վրա։

Ձերբակալվածների շարքում են հայտնի երգիչներ, դերասաններ, հեռուստատեսային դեմքեր, սոցիալական ցանցերի ազդեցիկ անձինք։ Թուրքական աղբյուրները նշում են, որ հանրությունը ուշադիր հետևում է ձերբակալված հայտնիների ցանկին: Նրանց թվում են Զիյնեթ Սալին, Կուբիլայ Ական, Քաան Յըլդըրըմը, Մերթ Յազըջըօղլուն, Մեթին Աքդուլգերը, Ջերեն Մորայը, Օզգե Օզպիրինչին, Էնգին Փոլաթը, Դիլան Փոլաթը, Դերեն Թալուն, Զեյնեփ Մերիչ Արալը, Բիրչե Աքալայը, փաստաբան Ֆեյզա Ալթունը և այլք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի