ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Կոմիտեի ներկայացուցիչները հանդես են եկել «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի մրցույթի եզրափակիչ փուլի գնահատող հանձնաժողովի կազմում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` որպես հարկային քաղաքականությանն առնչվող պանելային քննարկման հրավիրյալ խոսնակ, ներկայացրել է էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, ԵՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու մեխանիզմների և էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման ոլորտներում ՀՀ փորձը:

Միքայել Փաշայանը մասնակցել է նաև ԵՏՄ շրջանակում թվային հետագծելիությանն առնչվող կլոր սեղանին` ներկայացնելով ապրանքների հետագծելիության ապահովման համար ԵՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի և դրանց փոխադարձ ճանաչման դերի կարևորության վերաբերյալ շնորհանդես: ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ կիրառվող մեխանիզմներն ու մոտեցումները պետք է մշակվեն տնտեսվարողների բեռի նվազեցման, պահանջվող փաստաթղթերի ծավալի և սահմանահատման ժամանակ իրականացվող ֆիզիկական զննումների քանակի կրճատման պահանջներով:

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրասիական շաբաթ 2018» ամենամյա միջազգային ֆորումին մասնակցել են աշխարհի 25 երկրի ավելի քան 2500 ներկայացուցիչ: 120-ից ավելի ընկերություն ներկայացված է եղել միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին