Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների առաջին փուլը դրական է անցել 

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ավարտվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության միջև միջնորդավորված խաղաղության բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյայի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հոկտեմբերի 6-ի բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ը, ի թիվս այլ բաների, ներկայացրել է պատանդների ազատ արձակման գործընթացի իր տեսլականը, ինչպես նաև Իսրայելի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման շրջանակը և ժամանակացույցը: Կազմակերպությունը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական, նաև մտահոգություն է հայտնել՝ արդյո՞ք Իսրայելն իսկապես պարտավորվում է պահպանել  ​​​հրադադարը և զորքերը լիովին դուրս բերել Գազայից։

Այնուամենայնիվ, բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «դրական մթնոլորտում», հայտնում է AFP-ն՝ հղում անելով եգիպտական ​​​​պետական ​​​​լրատվամիջոցներին: Կողմերը, ինչպես սպասվում է, կշարունակեն քննարկումները հոկտեմբերի 7-ին:

Շարմ էլ Շեյխում բանակցությունները սկսվել են հոկտեմբերի 6-ին: Կողմերը հիմնականում քննարկում են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու՝ 20 կետից բաղկացած ծրագիրը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է սեպտեմբերի 29-ին: Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակում և իսրայելական բանակի աստիճանական դուրսբերում Պաղեստինի տարածքից: Իսրայելը, իր հերթին, պարտավոր է ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 250 պաղեստինցի բանտարկյալների:

Սեպտեմբերի վերջին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել էր  Թրամփի ծրագրին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նույնպես մասամբ համաձայնել են ԱՄՆ նախագահի կողմից հոկտեմբերի սկզբին առաջարկված կետերին։

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցությունների վերաբերյալ CNN-ի լրագրողի հարցերին պատասխանելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան կողմը «համաձայնվել է շատ կարևոր բաների»։

«Սա մի գործարք է, որին, ինչքան էլ զարմանալի է, պարզապես միասին եկանք։ Ես իսկապես կարծում եմ, որ մենք կկնքենք գործարք»,- հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի