Եվրոպական, արաբական և իսլամական երկրները ողջունել են Գազայում խաղաղությանը վերաբերող՝ 20 կետից բաղկացած ԱՄՆ ծրագիրը

Լուրեր

01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 09:31
Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը
31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու ծրագրին, փոխանցում  է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդներին ազատ արձակելու հանձնառությունը»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Մակրոնը հույս է հայտնել, որ Իսրայելը «վճռականորեն կգործի» այդ պլանի հիման վրա, և ՀԱՄԱՍ-ն «այլընտրանք չի ունենա», քան անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: Նա նշել է՝ Փարիզը պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը և ապահովել, որ երկու կողմերն էլ կատարեն ծրագրի պայմանները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես աջակցություն է  հայտնել Թրամփի ծրագրին։

«Գազայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի այս նոր նախաձեռնությունը շատ ողջունելի է, և ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին իր առաջնորդության համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք նրա ջանքերին՝ դադարեցնելու մարտերը, ազատելու պատանդներին և ապահովելու անհապաղ մարդասիրական օգնություն Գազայի ժողովրդին»,- ասել է նա։

Սթարմերը կոչ է արել բոլոր կողմերին միավորվել և համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ՝ համաձայնագիրը վերջնականապես հաստատելու և այն իրականացնելու համար։

«ՀԱՄԱՍ-ը պետք է այժմ համաձայնի ծրագրին և վերջ դնի տառապանքներին, վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին»,- ընդգծել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփի խաղաղության ծրագիրը «բացառիկ հնարավորություն է տալիս՝ վերջ դնել Գազայում սարսափելի պատերազմին»։

«Վերջապես, իսրայելցիներն ու պաղեստինցիները հույս ունեն, որ այս պատերազմը կարող է շուտով ավարտվել»,- ասվում  է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ։

Վադեֆուլն ընդգծել է, որ այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։

Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի կառավարությունը նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին «օգտվել այս հնարավորությունից և ընդունել ծրագիրը»։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան էլ կոչ է արել «օգտագործել այդ պահը՝ խաղաղությանը իրական հնարավորություն տալու համար»։

«Իրավիճակը Գազայում անտանելի է։ Մարտերը պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- գրել է նա X-ում։

Թրամփի Գազայի ծրագիրն աջակցություն է ստացել արաբական և իսլամական երկրներից

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ ողջունելով Դոնալդ Թրամփի «անկեղծ ջանքերը» Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար և վստահություն հայտնելով նրա՝ խաղաղության ուղի գտնելու կարողության նկատմամբ։ Նախարարները «վերահաստատել են իրենց պատրաստակամությունը դրական և կառուցողականորեն համագործակցել Միացյալ Նահանգների և հակամարտության կողմերի հետ՝ համաձայնության հասնելու և այն իրականացնելու այնպիսի եղանակով, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն և կայունություն տարածաշրջանի ժողովուրդների համար»։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն ու առաջնորդությունը՝ ուղղված Գազայում արյունահեղությունը դադարեցնելուն և հրադադարի հասնելուն։ Թուրքիան կշարունակի նպաստել գործընթացին՝ բոլոր կողմերի համար ընդունելի արդար և երկարատև խաղաղության հաստատման նպատակով»,- X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ծրագիր

20 կետից բաղկացած ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը հրապարակվել է Սպիտակ տան կողմից սեպտեմբերի 29-ին։ Այն, ի թիվս այլ բաների, նախատեսում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն ծրագրի հաստատվելուց հետո 72 ժամվա ընթացքում։ Իր հերթին, Իսրայելը կազատի հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների և աստիճանաբար կհեռացնի իր ուժերը Գազայի հատվածից։

Գազայի հատվածը կդառնա ապառազմականացված գոտի՝ ազատ ահաբեկչությունից։ ՀԱՄԱՍ-ը կհրաժարվի այս պաղեստինյան տարածաշրջանի կառավարման մեջ ցանկացած դերից, և խմբի այն անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կարող են համաներում ստանալ կամ նրանց թույլ կտրվի հեռանալ։

Իսրայելը չի ​​օկուպացնի կամ չի բռնակցի Գազայի հատվածը։ Իսրայելական զորքերն աստիճանաբար դուրս կգան Գազայից։ Իսրայելի բանակը աստիճանաբար կփոխանցի օկուպացված տարածքների վերահսկողությունը միջազգային ուժերին՝ անցումային վարչակազմի հետ համաձայնագրի շրջանակում։ Միջազգային կայունացման ուժերն անմիջապես կտեղակայվեն Գազայի հատվածում, և կսկսվեն լայնածավալ մարդասիրական օգնության մատակարարումները: Ավելին, փաստաթղթում նշվում է, որ կստեղծվի հատուկ տնտեսական գոտի: Բնակիչների բռնի տեղահանում Գազայի հատվածից չի լինի։

Անցումային շրջանում Գազայի հատվածը կկառավարվի տեխնոկրատական ​​կոմիտեի կողմից՝ մինչև Պաղեստինի կառավարության ներսում բարեփոխումների իրականացումը: Այն կազմված կլինի պաղեստինցիներից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետներից: Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, ի թիվս այլոց, մտադիր է մասնակցել: ԱՄՆ նախագահն ինքն է ցանկանում նախագահել կոմիտեն։

Փաստաթղթում նշվում է, որ եթե երկու կողմերն էլ համաձայնվեն առաջարկին, պատերազմն անմիջապես կավարտվի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել էր, որ Նեթանյահուն ընդունել է իր առաջարկած խաղաղության ծրագիրը։ Նա հավելել էր, որ ՀԱՄԱՍ-ը դեռևս չի համաձայնվել։ Թրամփը հայտարարել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնվի առաջարկվող ծրագրին, Նեթանյահուն կստանա Վաշինգտոնի լիակատար աջակցությունը խմբավորման դեմ իր գործողություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի