Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կշարունակի աջակցել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսին

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում հանդիպել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ, որը երկիր է ժամանել Թյուրքական պետությունների կազմակերպության  պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

Էրսին Թաթարը գոհունակություն է հայտնել Իլհամ Ալիևի հետ Ադրբեջանում և միջազգային միջոցառումներին ունեցած հանդիպումների, ինչպես նաև Շուշիում ԹՊԿ-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր մասնակցությունի կապակցությամբ։ Թաթարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին Հյուսիսային Կիպրոսին  ցուցաբերած աջակցության համար։

Իլհամ Ալիևը, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի աջակցել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը։

Թաթարը շնորհավորել է նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների համար։

Զրույցի ընթացքում նշվել է Հյուսիսային Կիպրոսի՝ Թուրքական պետությունների կազմակերպությանն անդամակցելու կարևորությունը։ Ընդգծվել է Գաբալայի գագաթնաժողովի դերը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում երկրների միջև գործընկերության հետագա ընդլայնման գործում։

Թուրքական Կիպրոսի հետ կապերի սերտացումը հաշվի առնելով՝ փորձագետները չեն բացառում Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական ճանաչումը։

Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչված է միայն Անկարայի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի