Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ի հետ համագործակցության հազվագյուտ մետաղների մշակման գործում՝ նոր հայտնաբերված հսկայական հանքավայրի համար

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Թուրքիան, ըստ որոշ տեղեկությունների, ձգտում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Արևմտյան Անատոլիայում նոր հայտնաբերված հազվագյուտ հանքավայրերը զարգացնելու համար, ինչը նպատակ ունի ամրապնդել իր դիրքերը զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkiye today-ը:

Էսքիշեհիրի Բեյլիկովայի պաշարների հարցն ավելի վաղ քննարկվել է Չինաստանի և Ռուսաստանի հետ, բայց քանի որ այդ բանակցությունները փակուղի են մտել, թուրք պաշտոնյաները դիմել են իրենց ՆԱՏՕ-ի դաշնակցին՝ հնարավոր գործընկերության համար, հայտնել է հարցին ծանոթ աղբյուրը։

Հավանական նախաձեռնությունն ի հայտ է եկել նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո, որի ընթացքում երկու կառավարությունները ստորագրել են քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման մասին համաձայնագիր: Անկարան և Վաշինգտոնն այժմ քննարկում են Բեյլիկովայի միացությունների վերամշակման համագործակցությունը, որոնք կարևորագույն ներդրումներ են պաշտպանական համակարգերի, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և սպառողական էլեկտրոնիկայի համար։

Վաղ փորձարկումները ցույց են տալիս, որ Բեյլիկովայի հանքաքարը պարունակում է ավելի քան 1% հազվագյուտ հողային օքսիդ, մակարդակ, որը կարող է հնարավոր դարձնել առևտրային արդյունահանումը։

ԱՄՆ-ի հետ համատեղ ձեռնարկությունը կարող է փոխարինել Թուրքիայի և Չինաստանի միջև նախկինում կնքված համաձայնագրին, որը ձախողվել էր վերամշակման իրավունքների և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով։

Անկարան 2024 թվականի հոկտեմբերին Բեյլիկովայի տարածքի համար փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Պեկինի հետ, սակայն առաջընթացը դանդաղել է, երբ չինացի բանակցողները պնդել են հանքանյութերը տեղափոխելու և Չինաստանում վերամշակելու հարցում՝ տեղական վերամշակման թույլտվության փոխարեն։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ծրագրի իրագործելիության ուսումնասիրություններ է անցկացնում Կանադայի և Շվեյցարիայի գործընկերների հետ՝ զարգացման հնարավորությունները պահպանելու համար։

Նշվում է, որ Ռուսաստանի հետ նմանատիպ պայմաններով բանակցությունները նույնպես արդյունք չեն տվել։

Միջազգային ներդրողներ ներգրավելու համար Թուրքիան նաև նախատեսում է դիմել JORC օրենսգրքի համաձայն հավաստագրման, որը միջազգային ճանաչում ունեցող ստանդարտ է, կարգավորում է հանքային հետախուզման արդյունքների մասին հաշվետվությունները։ Հավաստագրումը կորոշի հանքավայրերի չափը և որակը և կապահովի ապագա առևտրային գործընկերությունների հավաստիությունը։

Թուրքիայի հազվագյուտ մետաղների նախաձեռնությունը համահունչ է Միացյալ Նահանգների և Եվրամիության ավելի լայն ջանքերին՝ մատակարարման շղթաները դիվերսիֆիկացնելու և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար, որը ներկայում գերիշխում է հազվագյուտ մետաղների համաշխարհային արտադրության և մշակման մեջ: Այս 17 մետաղական տարրերը կարևոր դեր են խաղում բարձրարժեք տեխնոլոգիաներում՝ սկսած էլեկտրական մեքենաների մարտկոցներից մինչև առաջադեմ բժշկական սարքավորումներ։

Թուրքիան նաև անցյալ տարի միացել էր ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գլխավորած գործընկերությանը՝ կարևորագույն հանքանյութերի հասանելիությունն ընդլայնելու համար, միաժամանակ, համագործակցելով Չինաստանի գլխավորած BRICS խմբի հետ և ողջունելով BYD-ի կողմից արևմտյան Անատոլիայի Մանիսա քաղաքում էլեկտրական մեքենաների՝ 1 միլիարդ դոլարի ներդրումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի