Լռությունը խախտվեց․ Սպերցյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեսաուղերձի միջոցով հայտարարություն է տարածել «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսմանե Նդոնգի հետ կապված սկանդալային միջադեպից հետո․ գրում է armsport-ը։

«Բարի երեկո բոլորին։ Ես կցանկանայի մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն անցել է սահմանները։ Անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ փաստարկները ցանկացած անհրաժեշտ միջոցով։

Դիտել տեսախցիկների տեսագրությունները, կարդալ շուրթերից, անցնել պոլիգրաֆ՝ ոչ մի խնդիր։ Ես վստահ եմ ինքս ինձ և իմ խոսքերի մեջ։ Գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Մեծացել եմ Կովկասում, գիտեմ բոլոր հասկացությունները, ես ճիշտ դաստիարակվել եմ։ Երբեք ինձ թույլ չէի տա նման բան անել։ Ես ունեմ շատ ընկերներ և ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Այն, ինչ հիմա կատարվում է, ծիծաղելի է և նման է ինչ-որ կրկեսի։ Իմացեք, որ վստահ եմ իմ խոսքերի մեջ և պաշտպանում եմ դրանք, և ես պատրաստ եմ ամեն ինչի»,– ասել է Սպերցյանը իր Telegram ալիքում տեղադրված տեսանյութում։

 

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ կայացած տնային խաղում (2։0) մրցակցի պաշտպան Ուսմանե Նդոնգը Սպերցյանի ծնոտին հարվածելու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում սենեգալցին մեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ։