18-ամյա տղային դանակահարած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Տաշիր քաղաքին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության։ 18-ամյա երտասարդ է մահացել․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ժամը 15։39-ին կտրած-ծակած վերքերով մահացած վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սարչապետ գյուղի բնակիչ 18-ամյա Տիգրան Դ․-ն։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողներն ու Լոռու պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում Մեծավան բնակավայրի բնակիչ 17-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Տիգրան Դ․-ի կրծքավանդակին և դիմել փախուստի։

Սեպտեմբերի 5-ի առավոտյան Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։