Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով հարվածել են Խարկովին․ կան տուժածներ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 6-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Խարկովին, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել է Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, փոխանցում է Current time-ը։

Ուկրաինայի ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ քաղաքի Նովոբավարսկի շրջանում հրդեհներ են բռնկվել, վնասվել է մեկ շենք։ Վնասվել են նաև մասնավոր տներ, պահեստներ, ավտոտնակներ և մեքենաներ։

Բացի այդ, ռուսական ուժերը հարվածել են Օդեսայի մարզում գտնվող քաղաքացիական արդյունաբերական օբյեկտին. ոչ ոք չի տուժել, հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ Ռուսաստանը հոկտեմբերի լույս 6-ի գիշերը հարձակվել է 116 անօդաչու թռչող սարքերով, և ժամը 9:00-ի դրությամբ՝ դրանցից 83-ը «խոցվել կամ ճնշվել» են երկրի հյուսիսում։

Նախօրեին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել էին զանգվածային համակցված հարձակման մասին, մոտավորապես, 500 անօդաչու թռչող սարք և ավելի քան 50 հրթիռ էր արձակվել։ Զոհվել էր հինգ խաղաղ բնակիչ։

Խարկովը պարբերաբար ենթարկվում է ռուսական բանակի հարձակումներին։ Ուկրաինայի իշխանությունները և միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները որակում են որպես Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները հերքում են դա՝ պնդելով, որ հարձակումներն ուղղված են ռազմական թիրախների դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի