Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական պալատի բակ

Լուրեր

03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
Բոլորը

Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարները ներխուժել են նախագահական պալատի բակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ։

Պալատի բակում քաշքշուկ է սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանները փորձում են հետ մղել ցուցարարներին՝ կիրառելով պղպեղի գազ։ Ցուցարարները նահանջում են, բայց նոր ուժերով փորձում են նորից գրոհել։ Նրանք ճեղքել են ցանկապատը։

Նախկին օպերային երգիչ, ընդդիմության կողմնակից Պաատա Բուրչուլաձեն Թբիլիսիում կայացած հանրահավաքում հանդես է եկել հայտարարությամբ, որ երկրի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն:

Նրա խոսքով ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այն պետք է նրան վերադարձվի։ Բուրչուլաձեն պահանջել է ձերբակալել և դատարանին հանձնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին, պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեին, խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ծուլուկիանիին, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեին:

Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, քաղաքացիական ակտիվիստներ հանրահավաք են անցկացնում Թբիլիսիում ՝ հանդես գալով տեղական մարմինների ընտրությունների դեմ:

Հիշեցնենք՝ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։