Իշխանությունն ուզում է կոծկե՞լ 44-օրյայի փաստերը․ պատերազմի զեկույցը չի ներկայացվի ԱԺ-ի լիագումար օրակարգ․ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյո՞ք հանրությունը կտեղեկանա 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների մասին, թե՞ ինչպես քառօրյայի դեպքում՝ զեկույցը հասանելի չի լինի հանրությանը, անգամ՝ մասնակի։ Բանավեճ է ծագել Ազգային ժողովի նախագահի ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի միջև: Ալեն Սիմոնյանն ասել է, որ զեկույցը կքննարկվի, բայց փակ լսումների ընթացքում։ Ըստ նրա՝ զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չի կարող մտնել, քանի որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձաժողովի ժամկետը լրացել է բացի այդ ուղիղ եթերում չեն կարող հնչել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։

Անդրանիկ Քոչարյանը կտրականապես չի ընդունում Ալեն Սիմոնյանի պնդումը, թե իրավական հիմք չկա 44-օրյա պատերազմի զեկույցը լիագումար նիստում քննարկելու համար: Նա հիշեցնում է, որ քառօրյա պատերազմի զեկույցը ներառվել է ԱԺ-ի նիստերի օրակարգում, չնայած, որ էլի խնդիր կար ժամկետի հետ։ Ճիշտ է՝ այն ժամանակ ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանն էր։

Ինչի՞ մասին է այս բանավեճը, չկա՞ ռիսկ, որ ներիշխանական այս հակասությունների պատճառով՝ 44-օրյայի զեկույցը պարզապես ուղարկվի արխիվ, և հանրությունը պատասխանների փոխարեն՝ մնա միայնակ իր հարցերի հետ։
Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Զարուհի Հովհանիսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը, Ազատազեն ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան