Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին կփոխարինի Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Սեյրանյանի ագրեմանը դեռ չկա, լավատեղյակները պնդում են, որ կձգվի:

Ի դեպ, նախկին իշխանությունների ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Անդրանիկ Մանուկյանն ինքն էր դիմում գրել, եւ չի բացառվում, որ մնա Ուկրաինայում, ասում են՝ աշխատանքի առաջարկ է ստացել Պորոշենկոյից: Ինչպես են համատեղվելու ՌԴ-ի «օպոնենտ» պարոն Պորոշենկոյի ու Անդրանիկ Մանուկյանի շահերը: Մեր աղբյուրն ասաց. «Պորոշենկոյի ամենամեծ գործարանը գտնվում է Ռուսաստանում, այնպես որ, պետք չէ միանշանակ պնդել նրա «խիստ հակառուս» լինելու թեզը: Ինչ վերաբերում է Մանուկյանին, ապա Ուկրաինայում 3 ամսից ընտրություններ են, կերեւա»: Այլ փոփոխություններ էլ են սպասվում, մասնավորապես՝ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հավանաբար, կնշանակվի Լոնդոնում դեսպան, ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ավստրիա կմեկնի, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստան, իսկ Լիբանան կգնա ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: