Ռուսաստանը պատրաստվում է աջակցել ներքին շուկային՝ բենզինի դեֆիցիտի ֆոնին

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի շրջաններում արտադրության նվազման և բենզինի պակասի պայմաններում Ռուսաստանի իշխանությունները պատրաստում են մի շարք միջոցառումներ՝ ներքին վառելիքի շուկային աջակցելու համար: Այս մասին է վկայում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ սեպտեմբերի 24-ին վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձը, որի հատվածները հրապարակել է «Կոմերսանտ»-ը, գրում է DW-ն։

Առաջարկվում է չեղարկել 5% մաքսային տուրքերը Չինաստանից, Հարավային Կորեայից և Սինգապուրից Ռուսաստանի Հեռավոր Արևելքի մի քանի անցակետերով ներմուծվող բենզինի համար: Վառելիք մատակարարել թույլատրվելու է միայն որոշակի ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ին, «ՆՆԿ» ԲԲԸ-ին և «Պրոմսիրիեմպորտ»-ին։

Իշխանությունները նախատեսում են թույլատրել մոնոմեթիլանիլինի օգտագործումը բենզինի արտադրության մեջ վեց ամսվա ընթացքում: Սա հնարավորություն կտա ավելացնել բարձր օկտանային 5-րդ դասի բենզինի արտադրությունը՝ հավելանյութը ավելացնելով ցածր օկտանային վառելիքին: Մոնոմեթիլանիլինն արգելված է երկրների մեծ մասում՝ իր բարձր թունավորության և քաղցկեղի առաջացման ռիսկի պատճառով, բայց Ռուսաստանում օգտագործվել է մինչև 2016 թվականը:

Եթե ​​այս միջոցառումներն իրականացվեն, հնարավոր կլինի ամսական ներքին շուկա լրացուցիչ մատակարարել առնվազն 350,000 տոննա բենզին և 100,000 տոննա դիզելային վառելիք։

Ռուսաստանի իշխանությունները նաև առաջարկում են ավելացնել Բելառուսից բենզինի ներմուծումը։

Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների աճի ֆոնին`Անկախ վառելիքի միությունը սեպտեմբերի կեսերի դրությամբ բենզինի պակաս է գրանցել Ռուսաստանի Դաշնության 21 մարզերում՝ Չուկոտկայից և Սախալինից մինչև Ռյազանի և Սամարայի մարզեր։

«Այս ֆոնին շատ տարածաշրջաններում սահմանափակումներ են սահմանել մեկ հաճախորդի համար բենզինի վաճառքի վրա՝ ոչ ավելի, քան 10-20 լիտր: Ճգնաժամը սրվում է բենզինի բորսային գների ռեկորդային աճով. դրանք տարվա սկզբից ի վեր աճել են 40-50%-ով»,- նշում է The Moscow Times-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի