Էրդողանը խորհրդարանում հայտարարել է՝ Թուրքիան կգործի, եթե Սիրիայում դիվանագիտությունը ձախողվի

Լուրեր

03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Անկարան թույլ չի տա Սիրիայում անցյալի հակամարտությունների կրկնություն, եթե դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն, գրում է Turkiye Today-ը։

«Մենք վճռականորեն աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Մենք դեմ ենք Սիրիան բաժանելու ծրագրերին։ Եթե դիվանագիտական ​​ջանքերը անպատասխան մնան, Թուրքիայի դիրքորոշումն ու քաղաքականությունը հստակ են: Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայում դեժավյու տեղի ունենա»,- ասել է Էրդողանը։

Խորհրդարանի հերթական նստաշրջանի բացման ժամանակ ունեցած ելույթում նա նաև հայտնել է Գազայի պաղեստինցիներին աջակցության մասին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել պաղեստինցիներին և դեմ լինել Իսրայելի ռազմական արշավին։

«Մենք երբեք չենք լքել Գազայի քաջարի որդիներին, ովքեր հերոսաբար դիմադրեցին աշխարհի ամենաժամանակակից զենքերով իրենց հողի վրա հարձակված ներխուժող ուժերին»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ «պաղեստինցիներին համախմբել այն տևական խաղաղության հետ, որին նրանք արժանի են, նախևառաջ իսլամական աշխարհի, ապա՝ համաշխարհային հանրության պարտականությունն է Գազայի նկատմամբ»։

Ի դեպ, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) և երկու այլ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել են խորհրդարանական նստաշրջանի բացման նիստը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի