Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական նիստն է տեղի ունեցել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Զեյնալ Աղաևի նախագահությամբ կայացած նիստում դատավորը հայտնել է, որ Իսլամ Աղաքերիմովը, որը նախկինում մասնակցել է նախապատրաստական ​​դատական ​​նիստին որպես թարգմանիչ, հեռագիր է ուղարկել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատավարությանը։

Նշվում է, որ նախորդ նիստերից մեկում Ռուբեն Վարդանյանը դատարանին դիմել էր խնդրանքով՝ կանչել նախկինում որպես թարգմանիչ մասնակցած Աղաքերիմովին։

Նիստի ընթացքում Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը դիմել է դատարանին՝ հայտարարելով, որ ցանկանում են ստանալ  նիստերի արձանագրությունների վերաբերյալ տեղեկատվություն: Նա նաև նշել է, որ պաշտպանության կողմին  տրամադրվել են դատարանի որոշ որոշումներից հատվածներ և խնդրել տրամադրել  մնացածը։

Աղաևը նշել է, որ պաշտպանության կողմին կշարունակվի տրամադրվել նիստերի արձանագրություններին ծանոթանալու հնարավորություն:

Դատավարությունը շարունակվել է «տուժողների» և իրավահաջորդների հարցաքննությամբ։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի