«Գեր գեներալներ տեսնելն անընդունելի է, նրանք, ովքեր համաձայն չեն, կկրճատվեն»․Պենտագոնի ղեկավար 

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննադատել է գեր զինծառայողներին և գեներալներին՝ դա անվանելով «վատ կերպար»։ Նա նաև հայտարարել է խիստ սափրվելու չափանիշների վերականգնման մասին՝ հայտարարելով, որ «մորուքավոր տղամարդկանց դարաշրջանն ավարտվել է»։  Ըստ նրա՝ ովքեր չեն կարողանում հանձնել ֆիզիկական թեստեր կամ բավարարել արտաքին տեսքի պահանջները, պետք է փնտրեն «նոր պաշտոն կամ նոր մասնագիտություն», գրում է France 24-ը։

Նա կրկին հայտարարել է «Պաշտպանության նախարարության» փոխարեն «Պատերազմի նախարարություն» անվանմանը վերադարձի մասին «և հրապարակել 10 նոր հրահանգներ՝ զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության, արտաքին տեսքի և չափորոշիչների վերաբերյալ: Հեգսեթը հայտարարել է,  որ «Պաշտպանության նախարարության դարաշրջանն ավարտվել է», և Պենտագոնի առաքելությունն է «պատերազմ վարել՝ պատերազմին պատրաստվել և հաղթել»:

Հեգսեթը Պենտագոնի նախկին ղեկավարությանը մեղադրել է սպաներին ռասայական և գենդերային քվոտաների հիմքով առաջ մղելու մեջ, մասնավորապես, «կիսաշրջազգեստով տղամարդկանց» պաշտոնի բարձրացման մեջ։ Նա հայտարարել է․

«Մենք շեղվել էինք ճանապարհից և դարձել «առաջադեմ» գերատեսչություն, բայց այլևս չենք լինի»։ Հեգսեթը նաև հայտարարել է  Պենտագոնի ներքին վերահսկողության համակարգի և հավասար հնարավորությունների ծրագրերի բարեփոխումների մասին։ Նա նաև խոստացել է 20%-ով կրճատել չորսաստղանի գեներալների և ծովակալների թիվը, իսկ ավագ սպաների ընդհանուր թիվը՝ 10%-ով։

Միևնույն ժամանակ, The Washington Post-ը հաղորդել էր Պենտագոնի քաղաքական և ռազմական ղեկավարության միջև լուրջ տարաձայնությունների մասին: Մի քանի բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, մտահոգություն են հայտնել Թրամփի վարչակազմի կողմից մշակվող նոր պաշտպանական ռազմավարության վերաբերյալ: Լրատվամիջոցը, հղում անելով ութ ներկա և նախկին պաշտոնյաների, գրում է, որ ռազմական ղեկավարները ծրագիրը համարում են «կարճատես» և հնարավոր է՝ անտեղի։ Քննադատությունը վերաբերում է Պենտագոնի կողմից Միացյալ Նահանգների ներսում սպառնալիքների նկատմամբ առաջնահերթությունների փոփոխությանը, միաժամանակ ուշադրությունը սևեռելով Չինաստանի հետ գլոբալ մրցակցությանը և Ամերիկայի դերին Եվրոպայում ու Աֆրիկայում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի