Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` որպես հիմնադիր անդամ

Լուրեր

03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
03.11.2026 | 10:32
Ուիթքոֆը հայտնել է՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում
03.11.2026 | 10:20
Փարիզի «Մասթերսում» Կարեն Խաչանովի մրցակիցը հրաժարվել է պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 10:12
Ծաղկաձորում 1,35 հա հողամասի առուվաճառքն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 127,5 մլն դրամ
03.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը` որպես հիմնադիր անդամ, միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` դառնալով վերջինիս միացած առաջին բանկը: Ասոցիացիայի նպատակն է դառնալ ոլորտի առաջատար դերակատար` խթանելու ֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և Հայաստանից դուրս:

ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի տեսլականն է տեղական և միջազգային գործընկերների միջոցով Երևանում ստեղծել համապարփակ ՖինԹեք հաբ: Ասոցիացիան աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագան կերտելու ուղղությամբ, որը ներառում է վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, արհեստական բանականության կիրառությունը ֆինանսական ծառայություններում, բլոքչեյնը և թոքենիզացիան, ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Միանալով ՖինԹեք Արմենիային` Ամերիաբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը` ստեղծելով դինամիկ հարթակ արագ զարգացող ֆինթեք ոլորտի և շարունակաբար փոխակերպվող բանկային համակարգի միջև։ Բանկի փորձառու ղեկավարությունը ներգրավվելու է ՖինԹեք Արմենիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու Վենչուրները, ՀՀ ԿԲ Sandbox-ը և Կրթությունը։

Արմինե Ղազարյան, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն, Տնօրինության անդամ.

«Որպես Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ մենք շարունակաբար փոխակերպում ենք բանկային ոլորտը՝ համադրելով ֆինանսական փորձառությունը, առաջատար տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն արժեքները։ Մեր համագործակցությունը ՖինԹեք Արմենիայի հետ նպատակ ունի ձևավորել նոր գործընկերություններ, իրագործել համարձակ լուծումներ և առաջ մղել մեր առաքելությունը՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը։

Ամերիաբանկը պարզապես ֆինանսական կառույց չէ․ այն ֆինանսատեխնոլոգիական միջավայր է մարդկանց մասին։ Մեր պատմությունը նոր մտածելակերպի ձևավորման, մշակույթի զարգացման և արժեքների խթանման մասին է։ Մենք երբեք չենք դադարել լինել նորարարությունն ընդունող և մարտահրավերները հաղթահարող կազմակերպություն։ Այս համագործակցությունը մեր ֆինթեք ճանապարհի տրամաբանական շարունակությունն է, որը նպաստելու է ֆինթեք ոլորտի կայուն աճին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»։

Սթեֆան Լուկաս, ՖինԹեք Արմենիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն.

«Ամերիաբանկի միացումը մեր` ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի ընդլայնվող հարթակին շրջադարձային իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի ֆինթեք փոխակերպման մասնակիցների համար։ Ամերիաբանկի էկոհամակարգային լուծումները գերազանցում են դասական բանկային ծառայությունների շրջանակը՝ հանդես գալով որպես հարթակ, որը միավորում է տեխնոլոգիաները, նորարարությունը և ներդրումները։ Մենք վստահ ենք, որ Ամերիաբանկն էական ներդրում կունենա հայկական ֆինթեք շուկայի մասնակիցների գլոբալ ֆինանսական էկոհամակարգում ինտեգրման գործում և հակառակը՝ նպաստելով երկկողմանի զարգացմանը»։

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

ՖինԹեք Արմենիայի մասին

ՖինԹեք Արմենիան Կովկասի առաջատար ֆինթեք, ԱԲ և բանկային հաբն է, որը գործում է` որպես դինամիկ հարթակ` համադրելով  նորարարությունը և առաջ մղելով ֆինանսական տեխնոլոգիաների փոխակերպումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Անդամակցությունների, գործընկերությունների, հետազոտության և զարգացման ուղղությունների, հանձնաժողովների և ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերի միջոցով ՖինԹեք Արմենիան կապում է կորպորացիաներին, կառավարություններին, ՀԿ-ներին, ակադեմիական հաստատություններին և ստարտափներին՝ խթանելով ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Այսպիսով, այն նպաստում է  ֆինանսական նորարարական տեխնոլոգիաների, ԱԲ գործիքների և ՖինԹեք լուծումների ներդրմանը։