Երևանում խոշոր հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է եռահարկ շինությունում։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 22։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։