Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Հասարակություն
29.09.2025 | 01:31
Սեպտեմբերի 29-ին, ժամը 00։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ-Մրգաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են Opel և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը