«Հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ»․ ԱՄՆ դեսպանություն
Հասարակություն
28.09.2025 | 22:21
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,-նշվում է հաղորդագրության մեջ։