ՌԴ հանցագործությունները Բուչայում. The Sunday Times-ը 13 անուն է հրապարակել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բրիտանական The Sunday Times թերթը հրապարակել է 13 ռուս սպաների անունները, որոնք կասկածվում են 2022 թվականի գարնանը Բուչա քաղաքում կատարված ծանր ռազմական հանցագործություններում։ Նյութը հրապարակվել է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, թերթի կայքում։

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը և Կիևի կողմից ներկայացված պաշտոնական կասկածի ծանուցագրերը հաստատել են այդ անուններից ութի տվյալները։ Այս քայլը համարվում է նախնական փուլ՝ տեղական դատարաններում կամ Միջազգային քրեական դատարանում հնարավոր հետապնդման նախաշեմին։

Մնացած հինգ անձանց ինքնությունը պարզվել է նրանց ենթականերին ուղղված կասկածի ծանուցագրերի և ռուսական ռազմական բաց փաստաթղթերի խաչաձև վերլուծության միջոցով։ Այդ զինծառայողների դեմ դեռ կասկածի պաշտոնական ծանուցումներ չեն ներկայացվել։

Թերթի տվյալներով՝ բոլոր 13 անձանց ինքնությունը պարզվել է անկախ իրավաբանների և հետաքննողների կողմից՝ բաց աղբյուրների միջոցով։ Նրանց տվյալները հաստատվել են նաև ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։

Նրանց թվում է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն, Արևելյան ռազմական օկրուգի հրամանատարը, որը ղեկավարել է ռուսական բանակը Ուկրաինա ներխուժման սկզբնական փուլում և եղել է երկրի տարածքում գտնվող ամենաբարձր աստիճանի զինվորականը։

2-րդը գեներալ-մայոր Սերգեյ Չուբարիկին է՝ էլիտար 76-րդ գվարդիական դեսանտա-հարձակման դիվիզիայի հրամանատարը։ Նրա անմիջական հրամանատարության տակ գտնվող զինվորներն, ըստ մեղադրանքների, իրականացրել են Բուչայում կատարված ռազմական հանցագործությունների մեծ մասը, այդ թվում՝ մահապատիժներ, խոշտանգումներ և լայնածավալ թալան։

Գնդապետ Ազատբեկ Օմուրբեկովը 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադից է։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, անձամբ ներգրավված է եղել «մարդու իրավունքների կոպիտ խախտումների» մեջ, այդ թվում՝ «ուղղակի պատասխանատվություն է կրել սպանությունների, բռնաբարությունների և խոշտանգումների» համար։

The Sunday Times-ը նշում է, որ այս 13 սպաների հրամանատարության տակ են գտնվել ավելի քան 80 զինվորներ, որոնք ևս կասկածվում են Բուչայում կատարված հանցագործություններում։

2022 թվականի մարտին Բուչայում գործել են ՌԴ ԶՈւ 234-րդ գվարդիական դեսանտա-հարձակման գնդի, 76-րդ գվարդիական դեսանտա-հարձակման դիվիզիայի, ինչպես նաև 35-րդ և 36-րդ համազորային բանակների դեսանտային ստորաբաժանումները։

Հիշեցնենք՝ Բուչան փոքրիկ քաղաք է Կիևի մարզում, ազատագրվել է ռուսական օկուպացիայից 2022 թվականի մարտի 31-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հինգ շաբաթ անց։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ այդ հինգ շաբաթների ընթացքում Բուչայում սպանվել է 458 քաղաքացիական անձ, որոնցից 419-ը՝ գնդակահարվել կամ զոհվել են խոշտանգումների հետևանքով։

Բուչան դարձել է ռուսական ռազմական դաժանության խորհրդանիշ։