ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա հրթիռներով և մոտ 600 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ 2 ռեակտիվ «Բանդերոլ»-ներով․ Ուկրաինայի ԶՈւ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանը հրթիռներով և մոտ 600 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, այդ թվում՝ երկու ռեակտիվ «Բանդերոլ» անօդաչուներով։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությունից։

ՌԴ ուժերը կիրակի գիշերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին՝ օգտագործելով հարվածային անօդաչու սարքեր (ԱԹՍ) և օդային ու ծովային բազավորման հրթիռներ։ Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի (ՈւԶՈւ) տվյալներով՝ արձանագրվել է 643 օդային հարձակման միջոց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարձակման ժամանակ օգտագործվել է 593 տարբեր տեսակի ԱԹՍ, ինչպես նաև երկու ռեակտիվ «Բանդերոլ» տեսակի անօդաչու։

Բացի այդ, հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը կիրառել է երկու օդաբալիստիկ Х-47М2 «Կինժալ» հրթիռ, 38 Х-101 թևավոր հրթիռ և ութ «Կալիբր» թևավոր հրթիռ՝ Սև ծովի ջրատարածքից։ Հիմնական հարվածի ուղղությունը եղել է Կիևը։

10:30-ի դրությամբ «խոցվել կամ չեզոքացվել է» 611 օդային թիրախ, այդ թվում՝ երկու «Բանդերոլ» ԱԹՍ-ն, 566 այլ տեսակի ԱԹՍ, 35 Х-101 թևավոր հրթիռ և բոլոր ութ «Կալիբր»-ները։

«Հարձակումը շարունակվում է»,-զգուշացրել են Ռազմաօդային ուժերը։ Ռուսաստանի զինված ուժերը չեն մեկնաբանել հարվածները։