ՇՄ նախարարը Նյու Յորքում քննարկել է COP17-ի կազմակերպման մանրամասները

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵՄ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։ Քննարկվել են COP-17-ին առնչվող կազմակերպչական գործընթացները, համագործակցության հնարավորությունները։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք կողմերի համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային տարբեր կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։

Առանձնահատուկ շեշտադրեցի ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։ Քննարկեցինք նաև COP17-ի կազմակերպչական գործընթացը, սպասվող աշխատանքները և նախապատրաստական քայլերը՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։

Կարևորեցինք շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։

Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ սերտ համագործակցությամբ շարունակել աշխատանքը կայունության ապահովման, բնապահպանական քաղաքականությունների արդյունավետ իրագործման և կլիմայական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ»,- գրել է նա։