Պեսկովն «անպատասխանատու» է անվանել ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարությունները

Լուրեր

16.07.2026 | 12:26
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
16.07.2026 | 12:17
ԱՄՆ-ն և ՀՀ-ն այս համաձայնագրով հիմնադրում են TRIPP զարգացման ընկերությունը․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 12:10
ԱՄՆ շուկա հայկական գյուղմթերքի մուտքի հարց է քննարկվել // Շոգը մի փոքր կնահանջի․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 12:00
Թրամփը հայտնել է, որ Իրանն ազատ է արձակել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն
16.07.2026 | 11:56
Վաղարշյանի միջադեպի գործով ևս մեկ ձերբակալված կա. կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել
16.07.2026 | 11:51
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
16.07.2026 | 11:39
Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվել Ուրուգվայի Սենատում
16.07.2026 | 11:30
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան
16.07.2026 | 11:21
Արգենտինայի հավաքականի հանդերձարանը` Անգլիայի դեմ խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
Բոլորը

Եվրոպական երկրների ներկայացուցիչների հայտարարությունները ՆԱՏՕ-ի կողմից ռուսական ինքնաթիռները խոցելու  պատրաստակամության մասին, եթե դրանք ներխուժեն դաշինքի անդամների օդային տարածք, անպատասխանատու են։ Ռուսաստանի կողմից նման խախտումների վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ես նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դա շատ անպատասխանատու հայտարարություն է»,- լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ «Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, թե ռուսական ինքնաթիռները խախտել են ուրիշի օդային տարածքը և ներխուժել ուրիշի երկինք, անհիմն են, որևէ համոզիչ ապացույց չի ներկայացվել»։

«Մենք պնդում ենք, որ մեր բոլոր ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում միջազգային կանոնակարգերի խիստ պահպանմամբ»,- ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սատարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները դաշինքի օդային տարածքում, սակայն պարզաբանել էր, որ նման գործողությունները թույլատրելի են միայն իսկապես անհրաժեշտության դեպքում։

Սեպտեմբերի 23-ին Թրամփը հանդես էր եկել այն բանի օգտին, որ ՆԱՏՕ-ի երկրները խոցեն ռուսական ռազմական ինքնաթիռները, եթե դրանք թռչում են դաշինքի օդային տարածքում։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է օգնել իր դաշնակիցներին նման իրավիճակներում, նախագահը պատասխանել էր. «Կախված է իրավիճակից»։

Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել ռուսական երեք կործանիչների՝ Էստոնիայի օդային տարածք ներխուժման վերաբերյալ և զգուշացրել են ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտող ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին:

Աղբյուրների խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյաներից մեկը նշել է, որ օդային տարածքի խախտումը պատասխան է եղել Ուկրաինայի կողմից բռնակցված Ղրիմի վրա հարձակմանը: Կրեմլը հայտարարել է, որ նման գործողություններն անհնար կլինեին առանց ՆԱՏՕ-ի աջակցության, այդ իսկ պատճառով Ռուսաստանը կարծում է, որ արդեն իսկ գտնվում է եվրոպական երկրների հետ առճակատման վիճակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի