Պաշտոնանկ է արվել Արմավիրի մարզային քննչական վարչության պետը

Լուրեր

30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանն ազատվել է աշխատանքից։ Factor.am-ը տեղեկանում է, որ արդարադատության առաջին դասի խորհրդականի պաշտոնանկությունը եղել է սեպտեմբերի 25-ին։

Նշենք, որ Ղազարյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2024-ի գարնանը։ Մինչ այդ զբաղեցնում էր քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնը։ Հրաչյա Ղազարյանի պարտականությունները կկատարի նրա տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Ղազարյանը։ Համապատասխան որոշումը ՔԿ պետ Արթուր Պողոսյանը ստորագրել է երեկ՝ սեպտեմբերի 25-ին։

Հավելենք, որ այսօր ևս մեկ պաշտոնանկություն ՆԳՆ-ում է եղել․ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը պաշտոնանկ է արվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից երկու օր անց:

Արդյոք պաշտոնանկություններ կան նաև Գլխավոր դատախազությունում․ իրավապահ կառույցից փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն։

Նշենք, որ սպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր, որ «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։ Փաշինյանը նաև գրել էր, որ անհրաժեշտ հետևություններ կարվեն, երբ «մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։

Երեկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ «ակտիվ աշխատանքներ են իրականացվում»` առանց որևէ մանրամասն հայտնելու: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ քիչ առաջ փոխանցեց, որ որևէ նոր բան չեն կարող հայտնել։

Արփի Հակոբյան