ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ բռնաբարության գործով հետախուզում է հայտարարվել․ նա թաքնվել է նաև Երևանում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի նախկին պատգամավոր Յուրի Նապսոյի նկատմամբ։ Նա կասկածվում է 2023 թվականի մարտին 19-ամյա օգնականի բռնաբարության մեջ (Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մաս)։ Քրեական գործ է հարուցվել, նախկին պատգամավորին սպառնում է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկում, գրում է Կոմերսանտը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ենթադրյալ միջադեպից մի քանի օր անց՝ 2023 թվականի ապրիլի 1-ին, Նապսոն Մինսկից թռել է Երևան և այդ ժամանակվանից ի վեր չի վերադարձել Ռուսաստան:

2025 թվականի ապրիլին նա վաղաժամկետ զրկվել է մանդատից՝ տարիներ շարունակ բացակայությունների պատճառով: Նախկինում ՌԴ Գլխավոր դատախազությունը դատական որոշումների միջոցով բռնագրավել էր նախկին պատգամավորի հետ կապված ավելի քան 1,2 միլիարդ ռուբլու արժողությամբ ակտիվներ՝ մեղադրելով նրան խորհրդարանական գործունեությունն ակտիվ գործարար գործունեության և կոռուպցիայի հետ համատեղելու մեջ:

Պետդումայի կանոնների և գործունեության ապահովման հանձնաժողովը պարզել էր, որ 2023 թվականի ապրիլից նախկին պատգամավորը բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Պատգամավորն ինքը հայտարարել էր, որ 2023 թվականից ի վեր բուժման համար ԱՄԷ-ում է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի